ՀՀ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի անմիջապես դիմացի գտնվող այգու տարածքում վերջերս իրականացվել է բացահայտ բնապահպանական վանդալիզմի ակտ։ Թփերը կտրվել են, իսկ արմատները՝ միտումնավոր ծածկվել ձյունով՝ փորձելով քողարկել կատարված հանցագործությունը։ Այս դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ, ըստ առկա տեղեկությունների, այգու տարածքում նախատեսվում է իրականացնել հասարակական նշանակության մի քանի հարկանի շինությունների կառուցապատում՝ կանաչ […]
Որոշումներն անհիմն են և անընդունելի․ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը։ Չնայած պաշտպանների կողմից ներկայացված օրինաչափ և իրական փաստարկներին՝ Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով, […]
Երևանի իշխանությունը մեղադրում է քաղաքացիներին՝ ասելով, որ նրանք «չեն տեսնում» ձնամաքրման աշխատանքները
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ ձնամաքրման աշխատանքները կատարվել են բավարար, և քաղաքի սահադաշտ վիճակը, որը մեր բոլորիս պնդումն է, սուտ է։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ աշխատանքներին միացել են տասնյակ տեխնիկա, և օգտագործվել է 1000 տոննա աղ։ Այս հայտարարությունը հաջորդում է այն իրադարձություններին, երբ քաղաքային իշխանությունները մեղադրում են քաղաքացիներին, տնտեսվարողներին և բոլորին, ովքեր ձյունն ու սառույցը […]
Երևանի իշխանությունները ձյան մաքրման խնդիրը Գյումրու հետ համեմատելու փորձերը
Երևանի քաղաքային իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, փորձելով իրենց անպատասխանատու և անկարող գործողությունները մեղմել, ձյան մաքրման աշխատանքները տապալելու և քաղաքը պարալիզացնելու թեման փորձում են համեմատել Գյումրու հետ։ Սա ոչ այլ բան է, քան Գյումրու տեղի որոշ քաղաքական գործիչների կողմից իրենց գոյությունը քաղաքում արդարացնելու անհաջող փորձ։ Նրանց հետ ամեն ինչ հասկանալի է՝ իրենց քաղաքը չի հետաքրքրում, կարևոր է […]
Իզմիրլյան բժշկական կենտրոնում չեն թույլ տվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ստանալ Սուրբ Հաղորդություն
Այսօր՝ հունվարի 25-ին, Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում է կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ԲԿ-ի հոգևոր սպասավորը չի կարողացել մատուցել Սուրբ Պատարագը և, հետևաբար, չի կարողացել ստանալ Սուրբ Հաղորդություն։ Արշակ Սրբազանը, որը դեկտեմբերից կալանքի տակ է, վերջերս է կրել վիրահատություն այդ հիվանդանոցում և գտնվում է հետվիրահատական ապաքինման փուլում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական գործով, որի […]
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից
Իմ անունից, որպես Գյումրիի քաղաքապետ, իմ փաստաբանի կողմից ներկայացված հրատապ միջոց կիրառելու դիմումի քննության շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կալանավայրում իշխանությունների կողմից իմ նկատմամբ դրսևորված վերաբերմունքի, ինչպես նաև ինձ արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է Եվրոպական դատարանին պատասխան ներկայացնել մինչև […]
Արշակ Սրբազանի գործով նախաքննության մարմինը խուճապի մեջ է
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոսը կալանքի տակ է գտնվում 2018 թվականից հարուցված քրեական գործով, որը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքին։ Ըստ մեղադրանքի, եկեղեցու դեմ արշավողներից մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ է տեղադրվել։ Այս հարցում, սակայն, ծագում է մի անսպասելի խնդիր։ Գործի հիմք հանդիսացող, այսպես կոչված «իրական ապացույցը»՝ […]
Հայաստանը՝ Ադրբեջանի «բնական դաշնակից»
Օրերս իշխանական ճամբարին միացած նախկին ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը «բնական դաշնակիցներ» են, կարելի է ընկալել որպես գործող իշխանության արտաքին քաղաքական տրամաբանության բաց տեքստային ձևակերպում։ Այս հայտարարությունը ոչ թե անհատական կարծիք է, այլ իշխանական դիսկուրսի մաս, որը նպատակ ունի նորմալացնել նախկին հակառակորդի հետ ռազմավարական մերձեցման գաղափարը և […]
Պուտինը և Ուիթկոֆը քննարկել են Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու ծրագիրը
ԱՄՆ-ի Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ-ի դեսպաններ Ուիթկոֆի և Քուշների հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու ծրագիրը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային հարցերը, սակայն, ըստ Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի հայտարարության, Ուկրաինայի այն մասերի վերաբերյալ «տարածքային հարցը», որոնք պահանջում է Պուտինը, չի լուծվել։ Հաջորդ բանակցությունները, որոնք […]
ՆԳՆ-ն ունի էլեկտրական մեքենաների հետ կապված խնդիր՝ առկայծող փարոսիկների տեղադրման հարցում
ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 2025 թվականի ամռանը «Մուրան» ընկերության հետ կնքած պայմանագրով ձեռք է բերել 57 Geely Galaxy E8 էլեկտրական մեքենա։ Պայմանագրի արժեքը կազմել է 869,250,000 դրամ (2,3 միլիոն դոլար), որից յուրաքանչյուր մեքենայի արժեքը կազմել է 15 մլն 250 հազար դրամ։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել, ՆԳՆ-ն և հատկապես ոստիկանության գվարդիան, որոնց համար նախատեսված […]
